Ըստ ԶԼՄ-ների, ապրիլի 7-ին տեղի է ունենալու ԲԴԽ անդամի ընտրություն, որի համար Վերաքննիչ քրեական դատարաից առաջադրվել են դատավորներ Արշակ Վարդանյանը և իշխանության «սրտի թեկնածու» Ռուբիկ Մխիթարյանը:
Անցյալ տարեվերջին նույն ԲԴԽ-ն դատավոր Աննա Փիլոսյանին զրկեց լիազորություններից այն բանի համար, որ վերջինս ուշացրել էր դատական գործի կողմերից մեկին դատական ակտի տրամադրումը:
Հետաքրքիր է, իսկ իշխանությունները տեղյակ չե՞ն, որ նույն խնդրով «տառապում» է նաև Ռուբիկ Մխիթարյանը, որը 2022 թ-ի հունվարի 24-ին ընդունած որոշումը հասցեատերերին է ուղարկում մոտ 1 տարի ուշացումով, ինչը, օրինակ, ես ստացել եմ 2022 թ-ի դեկտեմբերի 10-ին:
Այսինքն, այն, ինչ կարելի է քայլիստների «սրտի դատավոր» Ռուբիկ Մխիթարյանին, չի կարելի ըննդիմադիր գործչի կնոջը՝ դատավոր Փիլոսյանին:
Ավելին, եթե Փիլոսյանին պատժում են դրա համար և զրկում են դատավորի լիազորություններից, ապա Մխիթարյանին խրախուսում են՝ տանում են ԲԴԽ:
Ավելին, ՇԴ/0032/11/20 գործի մանրամասներին չեմ անդրադառնա: Բայց որպեսզի պատկերացնեք դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կոմպետենտությունը, ասեմ, որ այդ դատավորը, օրինակ, չի տարբերում մանկավարժական պրակտիկան, որն անցկացվում է բուհից դուրս, «պրակտիկում» առարկայից, որը լսարանային առարկա է և երբ գործը վերահսկող դատախազը տարրական զավեշտալի մտքեր է «արտաբերում» իր ընդունած որոշման մեջ և որը մենք ուղղակի քարուքանդ ենք անում դատարանում, Մխիթարյանն իր որոշման մեջ ուղղակի արտատպում է դատախազի անգրագիտությունները, ևս մեկ անգամ փաստելով, որ ինքն էլ չի տարբերում դրանք:
Որքան հասկանում եմ Նիկոլ Անհողի դատական վեթինգն իրականցվում է՝ «Որքան դատավորը խոցելի է՝ այնքան վերահսկելի է» կարգախոսին համաձայն:
Այլ կերպ չեմ կարող մեկնաբանել այլ դատավորի կողմից ընդունած վճիռը գողացող, անգրագետ, ստախոս, վճիռները կողմերին շատ ուշ ուղարկող, բուհական ոլորտի գործերը քննող, բայց այդ կրթությունից տարրական ոչինչ չհասկացող դատավորների առաջխաղացման «քայլերը»:
Ի դեպ, երբ ՇՊՀ-ի վերաբերյալ մեր բողոքը հասավ Վերաքննիչ քրեական դատարան և պարզվեց, որ այն քննելու է դատավոր Ռուբիկ Մխիթարյանը Գյումրիում շատ արագ ասեկոսեներ տարածվեցին, ըստ որոնց, ոմն «դդումի» կողմից հրահանգված էր, որ այդ գործն ուղղակի տապալի, քանի որ դրանում խառնված էր վերը նշված «դդումի» շրջապատը:
Կրկնում եմ` դրանք ասեկոսեներ էին, բայց հետագան ցույց տվեց, որ հենց այդպես էր՝ գործը «ջրեցին», իսկ Ռուբիկ Մխիթարյանին էլ, ով բազում «իշխանահաճո» վճիռների հեղինակ է հիմա փորձում են տանել ԲԴԽ:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ